Նկատի ունենալով, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին Ապարան համայնքի Մելիքգյուղ գյուղում կառուցվելու է մանկապարտեզ, որի նպատակով անհրաժեշտություն է առաջացել համայնքային սեփականություն հանդիսացող 02-070-0111-0037 կադաստրային ծածկագրով 0.5139 հա հողամասը նվիրատվության պայմանագրով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Մելիքգյուղ գյուղի 1-ին փողոց 1-ին փակուղի թիվ 5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-070-0111-0037 կադաստրային ծածկագրով 0,5139 հա հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
2. Որոշման կատարումը հանձնարարել համայնքապետարան աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Վահե Սուքիասյանին:
3. Ապարան համայնքի ավագանու 13.08.2025 թ N 128-Ա որոշումը ճանաչել չեղյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: