Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների, ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Ապարան համայնքի բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. Ապարան համայնքի 2025թ. բյուջեի վարչական մասի ծախսային հոդվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Վարչական բյուջեի ծախսային մասում կատարել ավելացում՝ 12100.0 հազ դրամ, հետևյալ բնագավառներում՝
ա. <Ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր > բնագավառի նախահաշվի 4823 հոդվածին՝ 4000.0 հազ. դրամով:
բ. <Մշակույթային ծառայություններ> բնագավառի նախահաշվի 4239 հոդվածին՝ 8100.0 հազ. դրամով:
2) Վարչական բյուջեի ծախսային մասում կատարել պակասեցում՝ 12100.0 հազ դրամ, հետևյալ բնագավառներում՝
ա. <Oրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում> բնագավառի նախահաշվի 4235 հոդվածից` 2500,0 հազ. դրամով, 4261 հոդվածից` 600.0 հազ.դրամով, 4267 հոդվածից` 1500.0 հազ.դրամով, 4269 հոդվածից` 1000.0 հազ.դրամով:
բ. <Ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր > բնագավառի նախահաշվի 4264 հոդվածից՝ 1000,0 հազ. դրամով, 4269 հոդվածից՝ 4000.0 հազ.դրամով:
գ.<Սոցիալական հատուկ արտոնություններ> բնագավառի նախահաշվի 4726 հոդվածից՝ 500,0 հազ. դրամով, 4727 հոդվածից՝ 1000.0 հազ.դրամով: 2. <<Ապարան համայնքի 2025 թ. բյուջեն հաստատելու մասին>> Ապարան համայնքի ավագանու 23.12.2024 թվականի N 192-Ն որոշման 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: