Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1042Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2025 թվականի N 1042Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Շահեն Միրանի Ավագյանը, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ Հարկային օրենսգրքի 225-226- րդ հոդվածներով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկը վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթիմասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Ապարանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի հարկերի հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 02.07.2025թ դրությամբ տրամադրված տեղեկանքի՝ ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված անշարժ գույքի հարկվող օբյեկտ համարվող Ծաղկաշեն գյուղում գտնվող անշարժ գույքը՝ հանդիսանում է քաղաքացի Շահեն Միրանի Ավագյանի սեփականությունը, ինչը ՀՀ Հարկային օրենսգրքի 225-րդ, 227-րդ և 228-րդ հոդվածների, հանդիսանում է հարկվող օբյեկտ: Անշարժ գույքի հարկի վճարման ենթակա գումարը կազմում է 54.883 ՀՀ դրամ, ինչը 2021-2024թ.թ. ընկած ժամանակահատվածում չի վճարվել: Քաղաքացի Շահեն Միրանի Ավագյանի՝ նշված ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկի վճարման պարտավորությունը կազմում է 43.967 ՀՀ դրամ` ապառք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարել ուարդյունքում առաջացել է տույժ` 10.916 ՀՀ դրամի չափով: 2025 թվականի հուլիսի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ապարանի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հուլիսի 24-ին հրավիրվել են վարչական վարույթիլսում որին մասնակցելու նպատակով քաղաքացի Շահեն Միրանի Ավագյանը պատշաճ ծանուցվել է / հիմք՝ ծանուցագրի բնօրին /, սակայն վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսմանը:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի` Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Անշարժ գույքի հարկը հաշվարկվում և վճարվում է ՀՀ Հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի՝ հաշվառող մարմին հանդիսացող՝ տեղական ինքնակառավարման մարմինը՝ ա.իրականացնում է հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով, բ. իրականացնում են անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0,04 տոկոսի չափով, որը մինչև 2020 թ ապրիլի 21-ը հաշվարկվել է 0,075 տոկոսի չափով:
Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի, համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է հարկի գանձումը, այդ մասին պատշաճ ծանուցելով հարկատուին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ,ՀՀ Հարկային օրենսգրքի 254-րդ, 225-229-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ

1.Քաղաքացի Շահեն Միրանի Ավագյանից հօգուտ Ապարան համայնքի բյուջե գանձել 54.883 ՀՀ դրամ, որից 43.967 ՀՀ դրամ որպես անշարժ գույքի հարկի վճարման ենթակա գումար, 10.916 ՀՀ դրամ՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ապարան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով ՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրեենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner