|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 օգոստոսի 2025 թվականի N 126Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՅԻ 5 ՀԱՍՑԵՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ
ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75 -րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջարկության վերաբերյալ Ապարանի համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Ընդունել լիազորված պետական մարմնի առաջարկությունը և Ապարան քաղաքի Գայի 5 հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի վարչական շենքի պահպանման և սպասարկման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել հողատարածք: 2. Համայնքի ղեկավար Կ.Եղիազարյանին՝ Ապարան քաղաքի Գայի 5 հասցեում գտնվող 02-002-0081-0001 կադաստրային ծածկագրի հողամասի չափագրման աշխատանքների կատարումից հետո, համապատասխան որոշմամբ, ապահովել ՀՀ վիճակագրական կոմիտեի վարչական շենքի պահպանման և սպասարկման նպատակով անհրաժեշտ հողհատկացում: 3.Որոշման կատարումը հանձնարարել դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Վ. Սուքիասյանին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -11 ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|