01.09.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am
|
Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով: Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան
|
|
31.08.25
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներՍրտանց շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ։ Սեպտեմբերի 1-ը միշտ եղել է նոր սպասումների, նոր նպատակների և նվիրական երազանքների սկիզբ։ Այս օրը ոչ միայն խորհրդանշում է կրթության և գիտելիքի արժեքը, այլև հիշեցնում է, որ մեր ապագան կախված է այսօրվա ուսումնառությունից, մեր նվիրումից ու աշխատանքի արդյունքից։Թանկագին աշակերտներ, կրթությունը ձեր կյանքում ամենամեծ հարստությունն է, որը ոչ ոք չի կարող ձեզնից խլել։ Ձեր յուրաքանչյուր ձեռքբերում մեր համայնքի հպարտությունն է։Հարգելի՛ մանկավարժներ, ձեր անխոնջ աշխատանքով և նվիրումով է ձևավորվում մեր երեխաների ապագան։Ապարանի համայնքապետարանը մեծապես կարևորում ...
Մանրամասն |
|
31.08.25
ՍՊԱՍՎԱԾ ԼՈւՐ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Ապարան համայնքի սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ վաղվանից` սեպտեմբերի 1-ից, գործելու է ուսանողական անվճար ավտոբուսը:
|
|
24.08.25
Tour d’Aragats 2025` ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
|
Ապարանի համայնքապետարանը տեսլականը դարձնում է իրականություն։ Ապարանի համայնքապետարանի համար անհնար ոչինչ չկա։ Այսօր արդեն իրողություն է Tour d’Aragats 2025`Արագածի շուրջ սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը, որը հպարտությամբ կյանքի կոչեց Ապարանի համայնքապետարանը։ Ապարանի համայնքապետարանը, հավատալով, որ սպորտը կամքի, տոկունության և միասնականության լեզուն է, ձեռնամուխ եղավ համարձակ նախաձեռնության, որը միավորեց առողջ ապրելակերպը, զբոսաշրջային ներուժը և տարածաշրջանի զարգացման նոր հնարավորությունները։
|
|
19.08.25
TOUR DE ARAGATS 2025 ` ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋԸ
|
2025 Թվականի Օգոստոսի 24-ին, ժամը 10:00-ին, Ապարան քաղաքից առաջին անգամ կմեկնարկի սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը՝ TOUR DE ARAGATS 2025-ը։ Ապարանի համայնքապետարանը պատրաստվում է մարզական կարևոր և մասշտաբային առաջնությանը: Այսօր Ապարան համայնքի ղեկավար կազմը հանդիպում է ունեցել պարեկային ծառայության աշխատակիցների հետ՝ առաջնության անվտանգությունն ապահովելու նպատակով։   Առջևում սպասվում է մարզական հիշարժան իրադարձություն, որը կնպաստի ինչպես հեծանվասպորտի զարգացմանը, այնպես էլ համայնքի զբոսաշրջային գրավչությանը։
|
|
17.08.25
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆ
|
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից՝ ամենահինը: Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։
|
|
17.08.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Ապարան համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ վաղը`օգոստոսի 19-ին,ժամը 11։00-ին Ապարանում իրականացվելու են շչակների ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ աշխատանքներ Շչակների միջոցով տրվելու է ձայնային ազդանշան` 5 րոպե տևողությամբ։ Խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
17.08.25
ՁԵՐ ՍԻՐԵԼԻ ԴԵՐԱՍԱՆԸ` ԱՊԱՐԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ
|
Ապարան համայնքի սիրելի՛ երիտասարդներ, Ապարանի համայնքապետարանը, բարձր գնահատելով ձեր կարծիքը, իրականացնում է հարցում` տեղեկանալու, թե որ դերասաններին կցանկանայիք տեսնել ապարանյան բեմում`թատերական ներկայացումների ընթացքում։ Ձեր մասնակցությունը շատ կարևոր է։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |