10.10.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am
|
Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով: Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան
|
|
08.10.25
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Ավարտին է մոտենում համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքի հիմնանորոգումը: Ասֆալտապատվում է Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցի հարակից ճանապարհը, որը նորակառույց կամրջով միավորում է Բաղրամյան և Մելիքյան փողոցները։ Աշխատանքների ողջ ընթացքին մշտապես հետևել է համայնքի ղեկավարությունը՝ համայնքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ՝ ապահովելով կատարվող գործերի որակն ու արդյունավետ կազմակերպումը:
|
|
08.10.25
«ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ»
|
Ապարան համայնք, որտեղ զարգացումը դառնում է իրականությունՄԱԶԾ-ի «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի երկրորդ փուլին միանալով` #Ապարանը կրկին հաստատում է՝ մեր համայնքը պատրաստ է նորարար փոփոխությունների, տնտեսական աճի և մարդկանց կյանքի որակի բարելավմանն ուղղված քայլերի։Հայտադիմում ներկայացրած 18 համայնքներից ընտրվել են միայն 3-ը՝ #Ապարանը, Գորիսը և Նոյեմբերյանը։Սա վկայում է Ապարանի թիմի նվիրվածության, հեռատեսության և կառավարման բարձր մակարդակի մասին։Նախորդ փուլում ծրագրի շրջանակում բազմաթիվ համայնքներ հաջողությամբ իրականացրել են ենթակառուցվածքների բարելավման, բիզնես միջավայրի զարգացման և համայնքային նախաձեռնությունների խթանման ծրագրեր։ Այժմ այդ հաջող ուղին շարունակելու ...
Մանրամասն |
|
05.10.25
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ ուսուցիչներ,Ամեն տարվա այս օրը առանձնահատուկ հնարավորություն է կրկին շնորհակալություն հայտնել ձեզ՝ այն մարդկանց, ովքեր իրենց գիտելիքով, սիրով և համբերությամբ կերտում են ապագան։ Դուք մեր երեխաների առաջին առաջնորդներն եք գիտության, բարոյականության ու հայրենասիրության ճանապարհին։Ձեր աշխատանքը ամենօրյա հերոսություն է՝ լուռ, բայց անչափ ազդեցիկ։ Դուք եք, որ սերունդներին սովորեցնում եք մտածել, ստեղծել, երազել և հավատալ։ Ձեր նվիրումն ու պատասխանատվությունը մեր համայնքի զարգացման անփոխարինելի հիմքն են։Թող այս օրը լի լինի ջերմությամբ ու երախտագիտությամբ, ձեր սաները միշտ լինեն ձեր հպարտությունը, իսկ յուրաքանչյուր նոր ուսումնական տարի՝ նոր հաջողությունների սկիզբ։Շնորհակալություն ձեր ազնիվ և նվիրական ...
Մանրամասն |
|
05.10.25
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Այսօր Ապարանում տոն էր. ոչ թե պարզապես օրացուցային օր, այլ երախտագիտության և սիրո տոն՝ նվիրված այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ լույս են սփռել մեր և մեր երեխաների ճանապարհին։Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ ուսուցչի տոնը նշվեց յուրահատուկ ձևով՝ գեղեցիկ, ջերմ և անսպասելի։Առավոտից տոնական տրամադրություն էր տիրում կրթական հաստատություններում։Համայնքապետարանի աշխատակիցներն ու վարչական ղեկավարները այցելեցին դպրոցներ ու կրթական հաստատություններ` հետևելով կարևոր նպատակի. ուսուցիչներին հիշեցնել, որ նրանք գնահատված են և սիրելի:Տոնական մթնոլորտը լցվեց երգով և երաժշտությամբ:Երիտասարդ երաժիշտները իրենց մաքուր ձայներով և անկեղծ երգերով ապահովեցին անակնկալի ամենագեղեցիկ ...
Մանրամասն |
|
01.10.25
ԱՊԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
|
Ապարանում նշվեց Տարեցների միջազգային օրը Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի հանձնարարությամբ համայնքապետարանի աշխատակիցները Տարեցների միջազգային օրվա առթիվ այցելեցին համայնքի ամենատարեց բնակչուհուն՝ Երնջատափ գյուղի բնակիչ Արևհատ Մանուկյանին։ Տիկին Արևհատի կյանքի պատմությունը մի ամբողջ դարաշրջանի հիշողություն է։ Համայնքապետարանի ներկայացուցիչները նրան փոխանցեցին համայնքապետի ջերմ բարեմաղթանքները:
|
|
30.09.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025
|
Ապարանում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Սա հնարավորություն է, որպեսզի համայնքի բնակիչները մասնակցեն որոշումների կայացմանը և ներկայացնեն համայնքի զարգացման ուղղությամբ սեփական գաղափարները: https://aparan.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=1653Ծրագրերի ներկայացման փուլը կսկսվի 2025թ․ հոկտեմբերի 1-ին և կավարտվի 2025թ․ հոկտեմբերի 10-ին։Իրազեկման փուլն իրականացվել է սեպտեմբերի 19-ից-29-ը՝ Ապարան համայնքում և վարչական բոլոր տարածքներում՝✅ Արագած ✅ Ափնա ✅Վարդենիս ✅Վարդենուտ ✅ Ծաղկաշեն ✅Շենավան ✅Կայք ✅ Ձորագլուխ ✅ Չքնաղ ✅Նիգավան ✅ Մելիքգյուղ ✅ Սարալանջ ✅Լուսագյուղ ✅Շողակն ✅ Երնջատափ ✅ Թթուջուր ✅Հարթավան ✅Եղիպատրուշ ✅Քուչակ ✅Ջրամբար ✅ ԱրայիՀամոզված ենք, որ ձեր մասնակցությամբ ...
Մանրամասն |
|
28.09.25
ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՌԱՋԱՆՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր Ապարանի նորակառույց ճեմուղում անցկացվեց շախմատի համայնքային առաջնությունը։ Միջոցառման պաշտոնական մասում Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, տեղակալները, վարչական ղեկավարներն ու համայնքապետարանի աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին Տիգրան Պետրոսյանի հուշարձանին: Այնուհետև մեկնարկեց առաջնությունը՝ համայնքի վարչական տարածքների թիմերի մասնակցությամբ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |