ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ապարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող՝ Ափնագյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,21254 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերի կառուցապատման իրավունքով վարձակալության մրցույթ՝ համաձայն աղյուղակ N 1-ի: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են՝ հայտ, անձնագիր, մասնակցության համար 10.000 դրամ վճարի անդորրագիր և ստանում մասնակցի վկայական: Գրանցված անձիք վճարում են նախավճար՝ մեկնարկային վճարի 5 %-ի չափով և մրցույթի սկսվելուց 30 րոպե առաջ մրցութային հանձնաժողովի կողմից գրանցվում են: Մրցույթը կկայանա 2025թ հոկտեմբերի 3-ին ժամը՝ 11.00-ին Ապարանի համայնքապետարանում: Հայտերի ընդունման վերջին ժամկետը՝ 2025 թ սեպտեմբերի 29-ին՝ ներառյալ: