ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ապարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքերի աճուրդ-վաճառք՝ համաձայն աղյուսակ N 2-ի: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք ներկայացնում են՝ հայտ, անձնագիր, վճարում են նախավճար՝մեկնարկային գնի 50 %-ի չափով, ինչպես նաև՝ աճուրդի մասնակցության վճար՝ 10.000 ՀՀ դրամի չափով և ստանում մասնակցի վկայական: Աճուրդի օրը մասնակից անձիք վճարելով 3000 դրամ մուտքի վճար՝ աճուրդի սկսվելուց 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվում են: Աճուրդը կկայանա 2025 թ հոկտեմբերի 3-ին ժամը՝ 11.00-ին Ապարանի համայնքապետարանում: Հայտերի ընդունման և մասնակիցների գրանցման վերջին ժամկետը՝ 2025 թ սեպտեմբերի 29 -ին՝ ներառյալ: