Այսօր: Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37614
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինչպե՞ս ընդունել երեխային Արվեստի դպրոց

Երեխային երաժշտական դպրոց ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1.Դիմում ծնողի կամ խնամակալի կողմից, ուղղված Արվեստի դպրոցի տնօրենին, 2.Երեխայի ծննդյան վկայականի պատճեն,3.Տեղեկանք բնակության վայրի մասին: Ընդունելության համար կարելի դիմել մայիսի 20-ից մինչև հունիսի 20-ը: Ապարան համայնքի երաժշտական դպրոցի ծնողական վարձավճար է սահմանված յուրաքանչյուր ամսվա համար հետևյալ չափով` - դաշնամուրային դասարան`  3500 դրամ, ջութակի դասարան`2000 դրամ, կիթառի դասարան` 2500 դրամ, ժողովրդական նվագարանների (քանոն, զուռնա, դուդուկ, շվի) դասարաններ`2000 դրամ, ժողովրդական վոկալի դասարան`2000 դրամ, կերպարվեստի բաժին` 1500 դրամ:

 Վճարը հավաքվում է մինչև  յուրաքանչյուր մինչև 15-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, քաղաքապետարանի հաշվի համարին: Արվեստի դպրոցում սահմանված են հետևյալ արտոնությունները. ծնողազուրկ երեխայի համար /միակողմանի և երկկողմանի/`անվճար, հաշմանդամ երեխայի համար`անվճար, նույն ընտանիքից 2 երեխաների համար`1-ը` 50%, նույն ընտանիքից 3 և ավել երեխաների համար 1-ը`անվճար: Ապարան համայնքի Արվեստի դպրոցի հասցեն է Գարեգին Նժդեհի 12, հեռախոս` 093136688, տնօրեն` Սիլվա Անտոնյան:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԻԴԱ (Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության գծով առաջատար մասնագետ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 10/06/2016
Թեմա Կրթություն եւ մշակույթ
Իրավական հիմքը ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի Ապարանի քաղաքային համայնքի ավագանու 11.12.2009թ N 38-Ն որոշում:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner