Այսօր: Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38251
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինչպե՞ս կարող է գրանցվել անհատ ձեռնարկատերը (ԱՁ)

1.Պետական տուրքերի վճարում. Եթե որոշել եք գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, կարող եք ձեր ջանքերն ու ժամանակը խնայել և նախքան Պետական Ռեգիստր այցելելը կատարել որոշ անհրաժեշտ գործողություններ: Նախ, որևէ բանկում կամ բանկի մասնաճյուղում պետք է վճարեք 3000 դրամ պետական տուրք: Այդ վճարումը կատարեք որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար 900005160750 հաշվեհամարին: Վճարման անդորրագիրը պահեք դիմումի հետ միասին ներկայացնելու համար: Պետական Ռեգիստրի գրասենյակում որևէ վճարում չի կատարվում:
2.Ներկայացնել դիմումի ձևը. Այնուհետև պետք է լրացնեք և ներկայացնեք գրանցման դիմումը: Դիմումի ձևը կարելի է ստանալ Պետական Ռեգիստրի տարածքային գրասենյակից: Նախքան դիմումը ներկայացնելը համոզվեք, որ բոլոր տվյալները ճիշտ են, բոլոր հարցերին սպառիչ պատասխան եք տվել և ստորագրել եք դիմումի ձևը: Անհրաժեշտ է ներկայացնել՝ 1. Անձնագրի պատճենը /նկարով և գրանցման էջերը/, 2. Մեկ 3x4 չափսի լուսանկար, 3. Բանկում վճարված պետական տուրքի /3000 դրամ/ անդորրագիրը: Ձեզ մոտ պահեք նաև լրացված դիմումի պատճենը: Եթե դուք ձեր բիզնեսը գրանցում եք որպես անհատ ձեռնարկատեր Երևան քաղաքից դուրս որևէ վայրում, ապա ոչ մի հավելյալ վճար չպետք է կատարեք: Լիցենզավորման հետ կապված վճարումները տարբեր են, կախված լիցենզավորվող կազմակերպության տնտեսական գործունեությունից):
3.Գրանցում կամ մերժում. Պետական Ռեգիստրում ձեր դիմումը կքննարկվի, և կամ կգրանցվեք որպես անհատ ձեռնարկատեր, կամ ձեր դիմումը կմերժվի:Եթե գրանցումը չի հաստատվում, ձեզ պետք է դիմելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր բացատրություն տրամադրեն: Հաստատվելու դեպքում որոշումը կայացվում է ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում:
4.Վերցրեք գրանցման վկայականը. Եթե գրանցումը կատարվել է, Պետական Ռեգիստրից վերցրեք գրանցման վկայականը: Այդ վկայականը կարող եք պահել ձեր աշխատավայրում, կամ եթե դրանք մի քանիսն են պահեք դրանք գործունեության հասցեում, որը նշված է դիմումի մեջ: Լավ կլինի ունենաք վկայականի մի քանի օրինակներ՝ այն դեպքերի համար, եթե հանկարծ մեկը կորի կամ վնասվի: Բացի այդ, եթե բիզնեսը գտնվում է մի քանի տարբեր վայրերում, յուրաքանչյուր վայրում պետք է լինի վկայականի մեկ պատճեն՝ պետական մարմինների կողմից ստուգումների ժամանակ ներկայացնելու համար: 
Պետական Ռեգիստրի գործակալության Ապարանի տարածքային բաժնի  հասցեն է` Գայի 1, (0252) 2-46-19,ղեկավար` Ա.Մակարյան:

abortion vacuum west-bot.com how abortion works

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԻԴԱ (Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության գծով առաջատար մասնագետ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 06/06/2018
Թեմա Պետական Ռեգիստր
Իրավական հիմքը .
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner