Այսօր: Երեքշաբթի, 21 Հունվարի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 145
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 Թ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 141-Ա ՈՐՈՇՄԱՆ N 6,13 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Գ.Խաչատրյանի զեկուցագիրը՝ մանկապարտեզում էլեկտրոնային համակարգով ընդունելության կազմակերպման արդյունքում 30 կրտսեր տարիքի երեխաների դուրս մնալու հանգամանքը և ծնողական հանրույթի կողմից բարձրացված խնդրին լուծում տալու նպատակով, ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ հոդվածի դրույթներով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթները.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Տալ համաձայնություն՝ <<Ապարան համայնքի Վարդանանց ասպետների անվան մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում լրացուցիչ կրտսեր 2-րդ խումբ ստեղծելուն:

2. Ապարան համայնքի համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների 2024թ. կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին ՀՈԱԿ-ի աշխատակիցների 2024թ. թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին №141-Ա որոշման 6 հավելվածում կատարել փոփոխություն՝ սահմանելով լրացուցիչ 1 դաստիարակի և 1 դաստիարակի օգնական-դայակի հաստիքային միավորներ և 13 հավելվածում՝ կատարել փոփոխություն սահմանելով մեթոդիստի 0.25 հաստիքային միավոր:

3.Համայնքի ղեկավարին՝ ՀՈԱԿ-ի բյուջեում կատարել նախահաշվային փոփոխություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ. սեպտեմբերի 15-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner